Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Էներգետիկ ըմպելիքներ. վնա՞ս, թե՞ օգուտ

Էներգետիկ ըմպելիքներ. վնա՞ս, թե՞ օգուտ

Էներգետիկ ըմպելիքները մարդկության համեմատաբար ավելի ուշ հայտնագործություններն են: Չնայած նրանց բաղադրամասերն օգտագործվել են որպես աշխուժացնող այն պահից սկսած, երբ ալյումինե tտարաներիի հայտնագործմանը կային դեռ դարեր: Թվում է՝  էներգատոնիկների հայտանգործությունը համադարման է ուսանողների համար քննաշրջանի ժամանակ, աշխատավորների համար`  դեդ-լայնի օրերին (ժամանակ, որի ընթացքում ամեն ինչ պետք է արված կամ ավարտին հասցված լինի), ռեկորդի գնացող ֆիտնեսիստների, հոգնած վարորդների և գիշերային ակումբների այցելուների համար և բոլոր նրանց, ովքեր շատ են հոգնել, բայց ստիպված են շարունակելու գտնվել մարմնի և հոգու աշխույժ վիճակում: Խմում ես մի բաժակ և դու արդեն չես ննջում, կարող ես շարունակել նորից ու նորից…


Արտադրողները` արտադրելով նորանոր տարատեսակներ հաստատում են, որ իրենց ըմպելիքները միայն օգուտ են բերում: Եթե ամեն ինչ այդքան ուրախալի է, ինչու են օրենսդիրները փորձել օրենք ընդունել, որը կսահմանափակի այս հրաշք-ըմպելիքի տարածումը: Եկեք պարզաբանենք…


Բաղադրությունը

Կոֆեին: Նրա բաղադրության մեջ կա խթանող բացարձակ ամեն ինչ: Գործում է որպես խթանիչ. 100 մգ կոֆեինը  խթանում է մտավոր գործունեությունը, 238 մգ-ը բարձրացնում է սրտանոթային տոկունությունը: Նման ազդեցություն ստանալու համար անհրաժեշտ է առնվազն խմել 3 տարա ըմբելիք, բայց «էներգետիկ» արտադրողները խորհուրդ են տալիս օգտագործել օրական ոչ ավելի, քան 1-2 տարա:

 

Տաուրին: Մեկ տարան պարունակում է միջինը 400-1000 մգ տաուրին: Այն ամինաթթու է, որը կուտակվում է մկանային հյուսվածքներում: Ընդունված է, որ տաուրինը բարելավում է սրտամկանի աշխատանքը: Սակայն վերջին ժամանակներս բժիշկների մոտ կարծիք է հայտնվել, որ նա որևէ ազդեցություն չի թողնում մարդու օրգանիզմի վրա:

Կարնիտին: Մարդու բջիջների բաղկացուցիչ մասն է, որն նպաստում է ճարպաթթուների արագ օքսիդացմանը: Կարնիտինն արագացնում է նյութափոխանակությունը, նվազեցնում մկանների հոգնածությունը:


Գուարանա և մարդարմատ (ժենշեն): Դեղաբույսեր, որոնք ունեն տոնուսը բարձրացնող յառանձնահատկություններ: Գուարանայի տերևներն օգտագործվում են բժշկության մեջ. նրանք մկանային հյուսվածքներից դուրս են բերում  կարբոլաթթուն՝ նվազեցնելով ցավը ֆիզիկական բեռնվածության ժամանակ, խոչընդոտում են աթերոսկրելոզի  առաջացմանը, մաքրում են  լյարդը: Դեղագործները, ի դեպ, կարծում են, որ գուարանին և մարդարմատին վերագրվող գրգռիչ հատկությունները հետազոտություններով հաստատված չեն:


B խմբի վիտամիններ: Անհրաժեշտ են նյարդային համակարգի և մասամբ գլխուղեղի նորմալ աշխատանքի համար: Օրգանիզմը կարող է զգալ նրանց  սակավությունը, բայց դոզայի բարձրացումը չի բարելավի արտադրողականությունը, մտավոր ունակությունները կամ մեկ այլ բան, ինչպես փորձում են համոզել  էներգետիկ ըմպելիքներ արտադրողները:


Մելատոնին: Կա օրգանիզմի մեջ և պատասխանատու է մարդու օրվա ռիթմն ապահովելու համար:


Մաթեին: Նյութ, որը մտնում է հարավամերիկյան կանաչ թեյ մաթէի կազմի մեջ: Ilex Paraguarensis մշտականաչ ծառի էքստրակտն օգնում է հաղթահարել սովածության զգացումը և նպաստում է քաշի իջեցմանը:


«Կողմ» փաստեր


-   Եթե ձեզ ուղղակի անհրաժեշտ է թարմանալ կամ ակտիվացնել ուղեղի աշխատանքը, էներգետիկները կատարյյալ համընկնում են նման նպատակների համար:


-   Դուք կարող եք գտնել ձեր կարիքներին համապատասխան ըմպելիք: Մարդկանց  կարիքներից ելնելով՝  էներգատոնիկները  բաժանվում են խմբերի. մի մասում ավելի շատ է կոֆեինը, մյուսում՝ վիտամինները և ածխաջրերը: «Կոֆեինային» ըմպելիքները  համապատասխանում են մոլի աշխատասերներին  և ուսանողներին, ովքեր աշխատում կամ պարապում են գիշերները, իսկ «վիտամինա-ածխաջրայինները»` ակտիվ մարդկանց, ովքեր գերադասում են ազատ ժամանակը մարզասրահում  անցկացնել:


- Էներգետիկների մեջ կա  վիտամինների և գլյուկոզայի կոմպլեքս: Վիտամինների օգտակարության մասին խոսելու կարիք չկա:
Գլյուկոզան արագորեն ներծծվում է արյան մեջ, մտնում օքսիդացման գործընթացների մեջ և մկաններին,  ուղեղին ու այլ կենսականորեն կարևոր օրգաններին էներգիա մատակարարում:


-    Սուրճից ազդեցության էֆֆեկտը գործում է 1-2 ժամ, էներգետիկներից՝ 3-4 ժամ:

Դրանից բացի, գրեթե բոլոր էներգետիկները գազավորված են. դա արագացնում է նրանց ազդեցությունը. սա արդեն երրորդ տարբերությունն է սուրճից:


-    Փաթեթավորումը թույլ է տալիս էներգետիկներն օգտագործել ցանկացած իրավիճակում (պարահրապարակ, ավտոմոբիլ), որը  միշտ չէ որ հնարավոր է սուրճի կամ թեյի պարագայում:


«Դեմ» փաստեր


-   Ըմպելիքները կարելի է  օգտագործել խիստ  դոզավորված: Առավելագույնը՝ օրական երկու տարա: Ըմպելիքի նորմայից ավելի օգտագործման արդյունքում հնարավոր է զարկերակային ճնշման կամ արյան մեջ շաքարի քանակի էական բարձրացում:


-   Ֆրանսիայում, Դանիայում և Նորվեգիայում պարենային խանութներում «էներգետիկների» վաճառքն արգելված է, նրանք վաճառվում են միայն դեղատներում, քանի որ համարվում են դեղամիջոցներ: Վերջերս Շվեդիայի իշխանությունները փորձում են պարզել 3 մահվան դեպքի պատճառները, որոնք, կասկած կա, վրա են հասել  էներգետիկ խմիչքների օգտագործումից:


-   Էներգատոնիկների մեջ պարունակող վիտամինները չեն կարող փոխարինել մուլտիվիտամինային կոմպլեքսին:


-   Մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն ճնշման  կամ սրտի հետ, պետք է խուսափեն այդ ըմպելիքներից:


-   Կարծիքը, որ տոնիկն օրգանիզմը համալրում և հագեցնում է էներգիայով, բացարձակ  անիրավական է: Տարայի պարունակությունը , որպես բանալի, բացում է օրգանիզմի ներքին «պահեստների դուռը»: Այլ բառերով ասած՝ տարան էներգիա չի տալիս, այլ այն դուրս է հանում օրգանիզմից: Մարդն օգտագործում է իր սեփական ռեսուրսները, ավելի պարզ ասած. վերցնում է ինքն իրենից` պարտքով: Պարտքը, բնականաբար, վաղ թե ուշ պետք է վերադարձնել՝ վճարելով հոգնածությամբ, դյուրագրգռությամբ և դեպրեսիայով:


-   Կոֆեինը, որը կա տոնիկների մեջ, ինչպես ցանկացած խթանիչ  պատրաստուկ, հյուծում է նյարդային համակարգը: Նրա ազդեցությունը տևում է միջինը 3-5 ժամ, որից հետո օրգանիզմին անհրաժեշտ է կարճատև դադար: Դրանից բացի, կոֆեինը  կախվածություն է առաջացնում:


-   Էներգետիկը` որպես շաքար և կոֆեին պարունակող ըմպելիք, անվտանգ չէ երիտասարդ օրգանիզմի համար:


-   Շատ էներգետիկ ըմպելիքներ մեծ քանակությամբ վիտամին B են պարունակում, որն էլ կարող է առաջ բերել սրտախփոց, ձեռքերում ու ոտքերում դող:

-   Ֆիտնեսի սիրահարներին պետք է հիշել, որ կոֆեինը լավ միզամուղ է: Դա նշանակում է` չի´ կարելի ըմպելիքն օգտագործել մարզումից հետո, քանի որ մարզումների ընթացքում օրգանիզմը կորցնում է մեծ քանակի ջուր:


-   Չափաբաժնից ավելի օգտագործելու դեպքում հնարավոր են կողմնակի ազդեցություններ՝ տախիկարդիա, փսիխոմոտոր հուզումներ, նյարդայնացում, ընկճախտային հոգեվիճակ:


-   Տոնիկները պարունակում են տաուրին  և գլյուկորոնոլակտոն: Տաուրինի պարունակությունը մի քանի անգամ ավելի է, քան այլ մթերքում, իսկ 2 տարայում պարունակող գլյուկուրոնոլակտոնի քանակը կարող է գրեթե 500 անգամ բարձրացնել այդ նյութի ցերեկային չափաբաժինը: Նույնիսկ գիտնականներին հայտնի չէ, թե ինչպես են նման չափաբաժնով այդ բաղադրամասերն աշխատում մեր օրգանիզմում: Անհասկանալի է՝ ինչպես են նրանք փոխազդում նաև կոֆեինի հետ: Այդ պատճառով Եվրոմիության սննդի գիտական կոմիտեի փորձագետները հայտարարում են, որ տաուրինի և  գլյուկորոնոլակտոնի  նման չափաբաժնով օգտագործման անվտանգությունը հաստատված չէ և դրա համար անհրաժեշտ են հետագա ուսումնասիություններ:


Ինչպես տեսնում եք, «դեմ» փաստարկներn ավելի շատ են, քան «կողմ»-ը: Բայց և այնպես, միանգամայն հնարավոր  է, որ կյանքում  գալիս է պահ, երբ էներգետիկ ըմպելիքը դառնում է անհրաժեշություն: Այդ դեպքում ծանոթացեք տոնիկների օգտագործման կանոններին, որոնք օգնում են` օգտագործելով, չվնասել օրգանիզմին:


Օգտագործման կանոնները


Մի´ գերազանցեք կոֆեինի օրական չափաբաժինը՝ ոչ ավել 2 տարայից։ Երկուսից ավելի տարայի շարունակ ընդունումը կարող է վնասել ձեր առողջությանը, որի դեպքում օրգանիզմի ռեսուրսները արդեն սպառվում են և ցանկալի արդյունքի փոխարեն կիշխեն կողմնակի ազդեցությունները:


-   Էներգետիկ ըմպելիքն օգտագործելուց հետո  օրգանիզմին անհրաժեշտ է դադար` ռեսուրսների վերականգնման համար:


-   Մի՛ օգտագործեք ըմպելիքներ սպորտով զբաղվելուց հետո. և՛ մեկը, և՛ մյուսը բարձրացնում են ճնշումը:


-   Հղիներին, երեխաներին, անչափահասներին, ծեր մարդկանց, հիպերտոնիայի, սրտանոթային համակարգի հիվանդությունների,  գլաուկոմայի, քնի խանգարումների,կոֆեինի նկատմամբ գերզգայունության դեպքերում խստիվ արգելվում են էներգետիկ ըմպելիքները:


-Կոֆեինը հեռանում է արյան միջից 3-5 ժամ անց, ընդ որում` կիսով չափ: Այդ իսկ պատճառով չի կարելի խառնել տոնիկներ և կոֆեին պարունակող այլ ըմպելիքներ (սուրճ, թեյ), այլապես հնարավոր է գերազանցել թույլատրելի դոզան:


Շատ ըմպելիքներ շատ կալորիական են:  Եթե մարզասրահում օգտագործում եք էներգետիկներ, ապա խմեք մինչև մարզումը: Եթե ձեր պլանների մեջ մտնում է միայն ուժերը վերականգնելը, իսկ նիհարել դուք չեք պատրաստվում, կարող եք օգտագործել նման տոնիկներ` պարապմունքներից առաջ և հետո:


-   Չի´ կարելի տոնիկները խառնել ալկոհոլի հետ (ինչպես, օրինակ, հաճախ անում են գիշերային ակումբների այցելուները): Կոֆեինը բարձրացնում է ճնշումը, իսկ ալկոհոլի հետ համադրելով՝նրա ազդեցությունը մի քանի անգամ ուժեղանում է: Արդյունքում մարդու մոտ ուղղակիորեն կարող է առաջանալ հիպերտոնիկ  կրիզ:


Առողջության և բժշկության բնագավառի  մասնագետները հաստատում են, որ տոնիկները ավելին չեն, քան սուրճի վիտամինացված փոխարինողները, մինչդեռ ավելի վտանգավոր են առողջության համար: Իսկ մրգային հյութերը և շատ մթերքների մեջ պարունակվող գլյուկոզան ունակ են մեր ոգին հասցնելու այնպիսի՜ բարձրությունների... Այնպես որ  խմե՞լ տոնիկներ, թե՞ ոչ՝ ձեր ընտրությունն է:

 

Ահա և մենք առիթ ունենք, առանց խղճմտանքի, խմել մեկ բաժակ սուրճ սիրելի շոկոլադով (տոնիկի փոխարեն):

 

Հեղինակ. Տատյանա Պոլյակ
Սկզբնաղբյուր. passion.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Shtoyan

02.09.2012

Alla, ոչինչ որ լուծվող սուրճն ավելի վնասակար է, իսկ լրատվամիջոցներով ավելի լավ է կազինոների ու ծխախոտի գովազդը վերացնել ?

Alla

31.08.2012

es hamamit em vor dranc azat vajarqn argelel@ hianali gaxapar e. ev karox em arajarkel naev,ayl lratvamijocneri mijocov evs lusabanel ayd @mpeliqneri vnasakarutyan masin.Ev vor amenakarevorn e barcracnel mardkanc mej sepakan aroxjutyan masin jisht dzevov,jisht jamanakin hog tanelu gitakcutyun@,inch@ hayeris mot bacakayume kam tuyl e zargacac.

Shtoyan

28.08.2012

Կարելի է ավելացնել, որ սոված և շատ հոգնած վիճակում խորհուրդ չի տրվում օգտագործել էն․խմիչքներ։ Օրգանիզմը դրանցից հետո օգտագործում է սեփական ռեզերվները և չի զգում հոգնածության սկիզբը, արդյունքում շատ արագ կարելի է \"սպառվել\"։

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ